Լուրեր
«Շնորհավո’ր տոնդ, իմ Հանրապետություն». Արմեն Աշոտյան
28.05.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/16070_s.jpg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«20-րդ դարում ունեցանք երեք հանրապետություն, որոնցից առաջինն ու երրորդը՝ անկախ պետություններ:
Առաջինը, այսօր տեսանելի իր բոլոր խնդիրներով, մեր նորագույն պատմության ամենակարևոր արժեքներից մեկն է, որը վերածնվեց արդեն մերօրյա Հայաստանի Հանրապետության տեսքով: Նրա ազատության համար հազարավոր հայորդիներ շարունակում են պայքարել այնպես, ինչպես մեր նախնիները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Սառնաղբյուրում և այլուր:
Շնորհավո’ր տոնդ, իմ Հանրապետություն»։