Լուրեր
«Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ». Էդուարդ Շարմազանով
20.05.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գտրել է.
«Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո...ժողովուրդը պետք է լավ ապրեր...ու՞ր է:
Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար...
Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր:
Լավ հետո՞...
Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:
Հ.Գ.
Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի...
Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ...»: