Լուրեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հայտարարությունը

20.05.2019

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այսօր ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի կոչի և երկրում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը։

 
Նշենք, որ մի շարք դեպքերում ծառայություն իրականացնող աշխատակիցները խոչընդոտում էին այդ գործընթացին՝ արգելելով լուսանկարահանումը։
 
Ներկայացվող պատճառաբանությունն էր, թե իբր պետական պահպանության տակ գտնվող վայրերում նկարահանումը արգելված է։ Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր առավոտյան դատարաններում իրականացվող նկարահանումների դեպքում։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին