Լուրեր

«Իսկ հիմա` ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը. «ուշ է, ուշ է» ». Հայկ Մամիջանյան

19.05.2019

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը  ի պատասխան ԱԺ փոխնախագահ  Լենա Նազարյանի՝   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հարգելի տիկին Lena Nazaryan, հիշու՞մ եք մի քննարկման ժամանակ, որին երկուսս էլ ներկա էինք, մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս առաջնորդները պիտի խստագույնս դատապարտեին համացանցային ֆեյքային hate speech-ի գրոհները, իմ կուսակիցների տների մոտ անմակարդակ ակցիաները և այլն (եթե դրանց կազմակերպման հետ կապ չունեին): Եթե վարչապետը ասում է, որ «հավեսի կարող է ընկնել» ցույցերից ու «փողոցում լուծի որոշ խնդիրներ», ապա տրամաբանական է, որ իր կողմնակիցներից շատերը պրոակտիվություն են դրսևորում ու փորձում բռնության դիմել: 
Սրա մասին պետք էր մտածել այս մի տարվա ընթացքում ելույթները գրելիս: Իսկ հիմա` ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը. «ուշ է, ուշ է»:
 
հգ
ցանկացած անիմաստ բռնությունը դատապարտելի է:
հգ2
Ձեր գրառման տակ կատարվող «ցույցը» մեր ասածների ապացույցն է»:

← Վերադառնալ ցուցակին