Լուրեր

«Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչներին բաժանում է հին ու նոր Հայաստանի գործիչների». Գեղամ Պետրոսյան

09.05.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչներին բաժանում է հին ու նոր Հայաստանի գործիչների ու բացառում՝ իր ձևակերպմամբ հին Հայաստանի հետ համագործակցությունը։
 
Մեկը չկար հարցներ էդ ո՞ր Հայաստանից ես եկել, ո՞ւմ օրոք ես պատգամավոր դարձել, հին Հայաստանի գործիչների հետ համագործակցել ու նախագահական գնացել եկել, հիմա արդեն դարձել ես հեղափոխակա՞ն ։
 
Շատ զավեշտալի է։ Ձեզանից հեղափոխական , ոնց որ՝ ինձանից լիբերալ։ է՞լ ինչ դրոշներ ունեք զինանոցում»:

← Վերադառնալ ցուցակին