Լուրեր
80 նոր ուսանող կա ՀՀԿ դպրոցում
07.05.2019
Մայիսի 8-ին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի Մեծ դահլիճում /Մելիք-Ադամյան 2, 3-րդ հարկ/ տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկը։
Ելույթ կունենա «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արփինե Հովհաննիսյանը: Թեման՝ «Մամուլի ազատության և կեղծ լրատվության խնդիրները Հայաստանում»:
Սա «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի չորրորդ ընդունելությունն է, որի ժամանակ ուսանելու են շուրջ 80 ունկնդիրներ, որոնց կեսը Հանրապետական կուսակցության անդամներ չեն։ Դասընթացի տևողությունն է 4 ամիս և ներառում է հիսունից ավելի բանախոսություն։