Լուրեր

«Երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության տոտալ քարոզ».Էդուարդ Շարմազանով

06.05.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության տոտալ քարոզ: Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն:

 
Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-ից 6 տարեկան երեխաներին:
 
Քիչ է իրենք չեն դատապարտում, մեզ՝ դատապարտողներիս, անվանում են քաղաքական գեղցիներ: Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդերներ:
 
Հ. Գ
Չնայած Նիկոլն ասում էր իզմեր չունի, բայց աստեղ էլ է սուտ խոսել: Նա ունի իզմեր: Նրա իզմերն են պոպուլիզմը և քաղաքական տրանսգենդերիզմը»:

← Վերադառնալ ցուցակին