Լուրեր

«Պարոն Փաշինյան այլևս Ձեզ թույլ չտաք քննադատել նախկին իշխանության վարած արտաքին քաղաքականությունը». Գեորգի Գաբրիելյան

02.05.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Պարոն Փաշինյան այլևս Ձեզ թույլ չտաք քննադատել նախկին իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, այլևս Ձեզ թույլ չտաք խոսել արժանապատիվ արտաքին քաղաքականությունից և մի փորձեք մոլորեցնել հասարակությանը, թե դա սուրճի ընդմիջում էր, ոչինչ պատահական չի լինում, սա արդյունք է Ձեր ոչ ադեկվատ քաղաքականության թե որպես նախկին ընդդիմադիր պատգամավոր և թե որպես ներկա վարչապետ:

Կարծում եմ՝ գիտակցում եք, թե որքան ցավով է տարել այս միջադեպը յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդ:

Մի մոռացեք Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի վերաբերյալ Ձեր նախկին հերյուրանքներով լի ելույթները:

Այսօր դուք քաղում եք այն, ինչ ցանել եք»:

← Վերադառնալ ցուցակին