Լուրեր

«Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն».Էդուարդ Շարմազանով

01.05.2019

ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:

 
Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:
 
Ավելին, այսօրվա որոշ պսևդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի 1-ին Փաշինյանի թեկնածությանը, Հանրապետականն էր:
 
Բայց ասողին լսող էր պետք: 
 
Հ.Գ. Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»:

← Վերադառնալ ցուցակին