Լուրեր

Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք».Արտակ Զաքարյան

01.05.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Սիրելի բարեկամ,

 
Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, ժամանակի ընթացքում մեզ համար վերածվել է սիմվոլիկ մի բանի, քանի որ աշխատանքը մարդու մտքի, ոգու և ձեռքի ստեղծագործությունից վերածվել է մեծ շուկայի, որտեղ գնվում ու վաճառվում է ամեն ինչ՝ սկսած տարիքից, սեռից, տեսքից ու ստաժից։
 
Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ և ապրել իր աշխատանքով։
 
Հաճախ մենք աշխատանքի որակը չափում ենք աշխատավարձով, և դա է արդյունքի բացակայության հիմնական պատճառը։ Ցավալի է, բայց առ այսօր էլ մարդկանց մեծ մասը իր աշխատանքը համարում է ճարահատյալ զբացմունք կամ ժամանակավոր մի բան։ Շատ քիչ մարդ եմ հանդիպել, ով սիրահարված լինի իր աշխատանքին և ամբողջությամբ ապրի դրանով։
 
Հաճախ ասում են մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ։ Այո, եթե մարդը գտնվում է իր ճիշտ տեղում և զբաղվում է իր նախընտրած զբաղմունքով, որի համար ունի բավարար պրոֆեսիոնալիզմ։
 
Կոռուպցիոները և դիլետանտը իրենց «աշխատանքով» միևնույն վնաս են բերում պետական ու հանրային կյանքին։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո դիլետանտների դեմ պայքարն ավելի պահանջված ու կատաղի է լինելու։
 
Հետևաբար օրվա խորհրդին համապատասխան երկու մաղթանք ունեմ՝
1-ին, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով,
2-րդ, որ աշխատանքը փնտրի մարդուն և ոչ հակառակը։
 
Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին»։

← Վերադառնալ ցուցակին