Լուրեր
«Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է». Վիգեն Սարգսյան
25.04.2019
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության, ցեղասպանության ճանաչման հարցը համազգային կարևորագույն խնդիրներից մեկն է և, քանի որ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակվելու է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասը», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Վերջրնս հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի մասին, որոնք ունեին չորս հիմնական ուղղություն՝ հիշեցում, երախտագիտություն այն երկրներին, կազմակերպություններին, որոնք օգնեցին հայերին այդ դժվար պահերին, միջազգային պայքար և կանխարգելում.
«Մենք պարտավոր ենք այդ ուղղությունները վառ պահել, քանի որ դրանք արտացոլված են համահայկական հռչակագրում, որը Սփյուռքի և Հայաստանի բոլոր կառույցները համատեղ ընդունել են որպես ուղեցույց»։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պետք է հիշել, որ Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է։
henaran.am