Լուրեր

«Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում». Գալուստ Սահակյան

25.04.2019

Ժամանակը կգա եւ Սերժ Սարգսյանը կխոսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

 
Դիտարկմանը, թե գուցե կարծում է, որ ինքը դեռ սխալ է, դրա համար չի խոսում, Գալուստ Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում: Նա նման բան չի հայտարարել եւ երբեք էլ չի սխալվել»:
 
Հիշեցմանը, որ իր հրաժարականի տեքստում Սերժ Սարգսյանն ասել է. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ», Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պետք է հայկական ալեգորիաները, մոտեցումները, այդ ամենը պետք է տիրապետեք, որ կարողանաք մտածել, թե ով ինչ է ասում եւ ինչ սկզբունքով»:
 
Նոր խորհրդարանի աշխատանքներին Գալուստ Սահակյանը չի հետևում.« Որովհետեւ կարծում եմ, որ հլա դեռեւս խորհրդարան չէ, երբ կդառնա խորհրդարան, կնայեմ անպայման»: 
 
«Ժողովուրդը ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան: Հիմա պիտի տեսնենք, թե այս մարդիկ քաղաքականության հետ ոնց են վերաբերվում եւ ինչպես են արտահայտում իրենց մտքերը»,-ասաց Գալուստ Սահակյանը:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին