Լուրեր
«Ազգային գաղափարախոսության ներածություն» թեմայով դասընթաց
21.04.2019
Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Ազգային գաղափարախոսության ներածություն» թեմայով դասընթաց։ Ուսումնառության տևողությունն է 2 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դասընթացը անվճար է։ Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային կամ կուսակցական պատկանելության սահմանափակումների։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը youthrpa @ gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։ Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 22-ը։
Ստորև ներկայացնում ենք դասընթացի բովանդակությունը։
Առարկա: «ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ»
1.Ազգերը եւ ընդհանուր մարդկությունը:
ա/ «Ազգ»-ի սահմանումը եւ զգայական-գիտակցական ընկալումները /ազգային զգացում եւ ազգային գիտակցություն/
բ/Մարդկությունը որպես ազգերի ներդաշնակ համախումբ
գ/Ազգային եւ համամարդկային փոխհարաբերությունը
դ/Ազգայնականություն եւ ազգայնամոլություն
2.Ազգ եւ կրոն:
ա/Կրոնն իբրեւ բարոյական կարգավորիչ
բ/Ազգայինի եւ կրոնականի փոխհարաբերությունը
3.Ազգերը եւ գոյության պայքարը, պատերազմ եւ խաղաղություն:
ա/Գոյության պայքարը իբրեւ ազգերի միջեւ հարաբերության բնությունից սահմանված օրենք
բ/Պատերազմը եւ խաղաղությունը իբրեւ բնական ընթացք եւ գոյության պայքարի դրսեւորում
4.Ազգային պետություն եւ անկախություն:
ա/Անկախությունը՝ պահանջ ազգային գոյության
բ/Պետությունը՝ քաղաքական ինքնակազմակերպման միջոց ազգերի գոյության հանգրվանում. «Պետության վախճանի» տեսության մերժումը
գ/Ազգային անկախությունը /պետական ինքնիշխանությունը/ եւ քաղաքական կողմնորոշումները
5.Հայ-Արմեն ցեղը /ազգը/:
ա/Հայն իբրեւ նախնական տեսակ.արարչական էություն. իբրեւ Ոգի եւ Արյուն
բ/Ասիացի, թե եվրոպացի, եւ՛ Արեւելք, եւ՛ Արեւմուտք
գ/Մեր Առաքելությունը
6.Հայոց հայրենիքը եւ նրա վերատիրումը:
ա/ Հայրենիքը իբրեւ Ազգի բնօրրան
բ/Հայկական Բարձրավանդակը՝ Հայոց հայրենիք
գ/Հայաստանի կորսված տարածքների վերատիրումը /Հայ դատ կամ Հայկական հարց/
7. Ազգային գաղափար եւ գաղափարախոսությունը:
ա/Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը
բ/ Ազգային գաղափար. Հայկական դիմադրություն
գ/Ազգային եւ պետական գաղափարախոսություններ
դ/Ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունն այսօր
8.Ազգային պահպանողական գաղափարախոսություն:
ա/Դասական պահպանողության արժեհամակարգը
բ/Ազգային-ավանդականը եւ գլոբալացման արդի մարտահրավերները
9. Ազգային բարոյականը եւ Հայոց վարքականոնները:
ա/Ռ. Պատկանյանի «Վարդապետարան»-ը
բ/Արեւմտահայ Ազատագրական Ուխտի դավանանքը
գ/Ցեղակրոնության հավատամքը եւ Ցեղակրոնի դավանանքը
դ/Մերօրյա օտար բարոյական դրսեւորումները
10.Ցեղակրոն եւ Տարոնական ուսմունքները:
ա/Ցեղակրոն եւ Տարոնական շարժումները
բ/դրանց գաղափարախոսները
գ/Ցեղակրոնություն
դ/Տարոնականություն
11.Հայ ընտանիքը:
ա/Ընտանիքը՝ միջոց տեսակի /ազգի/ շարունակելիության Հայ ընտանիքին ներկայացվող նվազագույն պահանջները
բ/Խառնազգի ամուսնությունների խնդիրը
գ/Հայ ընտանիքի արդի հիմնախնդիրները
12.Հայոց հին հավատքը:
ա/Հայոց դիցարանը.գլխավոր եւ օժանդակ աստվածները
բ/Ազգայինը հին հայոց հավատքում
13.Հայ եկեղեցին:
ա/Հայ եկեղեցին համշխարհային քրիստոնեական եկեղեցիների շարքում.կաթոլիկ. բողոքական եւ մահմեդական հայերի խնդիրը
բ/Հայ եկեղեցու արդի խնդիրները.Աղանդավորությունը եւ Հայ եկեղեցին
14.Հայ ազգային տոները:
ա/Ազգային քրիստոնեացված տոներ /Համբարձում, Զատիկ, Տրնդեզ,Վարդավառ, Խաղողօհնեք եւ այլն/
բ/Մեր տոների /Նավասարդ,Վարդանանց, Մայիսի 28 եւ այլն/ խորհուրդների մասին
15.Հայկական տոմար:
ա/Հայոց տարեսկզբի /նոր տարվա/ խնդիրը եւ կենդանաշրջանը /զոդիակ/
բ/Հայոց ամսանուններ,ժամանուններ, շաբաթվա օրերի անուններ
գ/Հայոց՝ բուն, մեծ, փոքր, քրիստոնեական եւ այլ թվականներ
16. Նախամաշտոցյան հայ գիր եւ Մաշտոցի այբուբենը:
ա/Նախամաշտոցյան հայ գրի խնդիրը
բ/Մաշտոցի գործի խորհուրդը
գ/Մեր այբուբենը
17.Մեր հոգեբանական որոշ ախտերի մասին:
ա/Ազգային թերարժեքություն
բ/Սնապարծություն
գ/Գերարժեքություն
դ/Նորահավատություն
18.Հայ ազգային միասնությունը եւ հատվածական-խմբակային եսականությունը:
ա/Ազգը եւ Հայրենիքը՝ ազգային միասնությունն ապահովող ընդհանրական արժեքները
բ/Կուսակցական, կրոնական, դասակարգային եսականությունը
գ/Սերունդների հոգեհաղորդակցության եւ փոխհարաբերության խնդիրը
դ/Ազգային միասնականության կամքի մշակումը դաստիարակության միջոցով
19.Սփյուռքի հայապահանման խնդիրը:
ա/Սփյուռքի հայորեն գոյատեւելու իմաստը
բ/Հայրենադարձություն եւ համաշխարհային հայություն
20. Աստված-Ազգ-Անհատ կապի խնդիրը:
ա/Կյանքի եւ մահվան իմաստավորումը
բ/Մահվան եւ հավիտենության խորհուրդը
21.Մեր պատմության արժեւորումը:
ա/Պատմության իմաստասիրությունը /տրամաբանությունը/, ամբողջականությունը
բ/Հայոց պատմության վերաարժեւորումը
21.1 1915:
ա/1915-հետադարձ հայացք
բ/Հայրենիատիրության խորհուրդը
21.2. 1915-1921:
ա/Հայատանի առաջին հանրապետության պարտությունը
բ/Լեռնահայաստանի հաղթանակը
2019թ.