Լուրեր

«Անդունդը, որ բաժանում է Նիկոլին՝ Նապոլեոնից»․ Էդուարդ Շարմազանով

11.04.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
 
«Անդունդը,որ բաժանում է Նիկոլին`  Նապոլեոնից
 
Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը անակնկալ ստուգայցի է գնում զինվորներին։
Ստուգայցի ժամանակ ֆրանսիացի զինվորներից մեկը քնած է լինում։
Նապոլեոնը չի արթնացնում և չի բղավում զինվորի վրա։
Նա հանգիստ վերցնում է նրա զենքն ու զինվորի փոխարեն կատարում նրա պարտականությունը' մինչև քնած զինվորն արթնանա։
 
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը խայտառակ ներկայացում սարքեց և աջ ու ձախ սկսեց բղավել աշխատակիցներից մեկի վրա։
 
Տհաճ տեսարան էր։
 
Այստեղ են ասել.
Հզոր և ուժեղ առաջնորդները' մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում»։

← Վերադառնալ ցուցակին