Լուրեր

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին. Վիգեն Սարգսյան

02.04.2019

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

 
«Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի կարող փոխարինել այն մարտահրավերը, որ կա մեր ազգի առջև՝ պատրաստ լինելու և միշտ պատրաստ պահելու իրեն համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու, այնպես ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին, և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության ու ապագայի հետ կապված կառուցել որևէ նենգ ծրագիր», - ասաց Վիգեն Սարգսյանը։
 
Slaq.am 

← Վերադառնալ ցուցակին