Լուրեր

Բարձրյալն օրհնի և պահպանի մեր զինվորին, մեզ և մեր Հայրենիքը. Արմեն Աշոտյան

02.04.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և եռագույնի տակ համախմբվելու համար:

Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու: Մեր զինվորի բազկին և մտքին ապավինած, մենք հիասթափությամբ նայում ենք դեպի աշխարհի մայրաքաղաքներ, բայց գիտակցում ենք, որ հայերի և հայության ապագան կերտում է հայոց բանակը սահմաններին և հայ քաղաքացին Հայաստանով և Արցախով մեկ: Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը:

Անգլիական նավերը իրոք չեն կարող բարձրանալ մեր լեռները: Դա անում է մեր բանակը, մեր եղբայրն ու ընկերը, մենք:

Ազգային և պետական հարցերում մենք միասին ենք, մենք մենք ենք, մենք Հայ ենք:

Բարձրյալն օրհնի և պահպանի մեր զինվորին, մեզ և մեր Հայրենիքը:

Լույս իջնի ննջեցյալ հերոսների շիրիմներին։

Հավերժ փառք։

← Վերադառնալ ցուցակին