Լուրեր

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի խոսքը գործ չէ. Շարմազանով

30.03.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
«Հարց Փաշինյանին. իսկ ինչո՞ւ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը
 
Այսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին:
2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:
 
Բայց ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեցին այդ հանդիպումներին: Ակնհայտ էր, որ Փաշինյանն այս հայտարարությամբ ևս տուրք էր տալիս ականջահաճո հայտարարություններին, եթե ոչ պոպուլիզմի:
 
Դեռ 2019-ի փետրվարի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել եմ, որ եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական սուտ խոստումն է տվել:
Հանդիպումը կայացավ, բայց Արցախի իշխանությունը այդպես էլ չմասնակցեց դրան:
 
Հ.Գ. Փաստորեն, այստեղ ևս Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել իր տված խոստումը:
Ինչպես տեսնում ենք՝ նրա խոսքը գործ չէ»:

← Վերադառնալ ցուցակին