Լուրեր

Ալիևի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված. Արմեն Աշոտյան

30.03.2019

 Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
«Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպմանը՝
 
1. Չկա որևէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։
 
2. Համանախագահների և ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջև կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։
 
3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։
 
4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների և 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։
 
5. Ալիևի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված…
 
Ավելի մանրամասն կխոսեմ վաղը ուղիղ եթերում»:

← Վերադառնալ ցուցակին