Լուրեր

Ժամանակն է՝ լրջորեն ուսումնասիրել երջանկության մեխանիկան. Աշոտյանը՝ Փաշինյանին

27.03.2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:

 
Նա, որպես տեղեկատվական մանիպուլյացիաների գրոսմայստեր, «մոռացավ» հիշատակել, որ անգամ «երջանկաբեր թավշյա հեղափոխությունից» հետո երջանկության ցուցանիշով Հայաստանը ընդամնեը 116-րդ տեղում է, ետ լինելով Սենեգալից, Սոմալիից և անգամ Բուրկինա-Ֆասոյից:
 
Ուստի վաղուց ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները և լրջորեն ոսումնասիրել երջանկության մեխանիկան»:

← Վերադառնալ ցուցակին