Լուրեր
YEPP-ի խորհուրդը հռչակագիր ընդունեց. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Պրահայում էր
01.03.2019
Օրեր առաջ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի հավաքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:
Ինչպիսի Եվրոպա ենք մենք ուզում` թվային և կայուն, և ինչպես ենք պատկերացնում Եվրոպայի ապագան: Հավաքի օրակարգում Եվրոպայի խորհրդարանի ընտրություններին ընդառաջ հենց այս թեմաներից խոսեցին աշխարհի մի շարք երկրների երիտասարդ քաղաքական գործիչները: Երկարատև քննարկումների արդյունքում հավաքի պատվիրակները միաձայն ընդունեցին Եվրոպայի խորհրդարանի ընտրարշավի մասին հռչակագիրը:
Հռչակագրից բացի հավաքի առանցքային թեմաներն են եղել ընտրական գործընթացներում հասարակության թվայնացման և մեդիա դաշտի ազդեցությունը:
YEPP-ի խորհրդի անդամները հավաքի շրջանակում ունեցել են նաև մի շարք հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում և Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտրարշավի աշխատանքների ղեկավար Դարա Մըրֆիի հետ:
Հիշեցնենք, որ YEPP-ը Եվորպայում ամենամեծ երիտաարդական կառույցն է, որին անդամակցում են 40 եվրոպական երկրի 64 երիտասարդական կազմակերպությունների ավելի քան 1,6 միլիոն անդամ: 21 տարվա պատմություն ունեցող եվրոպական քաղաքական ընտանիքին ՀՀԿ ԵԿ-ն միացել է 2015 թվականին: