Լուրեր
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական հոսքի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ
27.02.2019
![](http://www.hhk.am/files/n_pics/15821_s.jpg)
Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Շրջանավարտներին վկայականները հանձնեց ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն առաջիկայում հայտարարելու է չորրորդ հոսքի ընդունելություն։