Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է «Միացյալ Ռուսաստանի» երիտասարդական գվարդիայի (Молодая Гвардия Единой России) 9-րդ համագումարին
14.02.2019
Փետրվարի 12-ից 14-ը Մոսկվայում կայացել Ռուսաստանի Դաշնությունում իշխող կուսակցության՝ «Միացյալ Ռուսաստանի» երիտասարդական գվարդիայի (Молодая Гвардия Единой России) 9-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:
Համագումարի ընթացքում ընտրվել է երիտասարդական գվարդիայի համակարգող խորհուրդը, որը կնախագահի Դենիս Դավիդովը:
Երիտասարդ քաղաքական գործիչները համագումարի ընթացքում անցկացրել են նաև հանդիպումներ և քննարկումներ՝ միջազգային իրավունքի համակարգի կառուցման գործում երիտասարդների դերի կարևորության մասին, որոնց ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը միջազգային գործընկերներին ներկայացրել է թե՛ ՀՀԿ ԵԿ գործունեությունը, թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Համագումարի մասնակիցներն այցելել են նաև «ՄիացյալՌուսաստան» կուսակցության գլխավոր գրասենյակ, հանդիպել կուսակցության գլխավոր քարտուղարի միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Անդրեյ Կլիմովի և գերագույն մարմնի անդամ Վլադիմիր Պլիգինի հետ: