Լուրեր

Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն. Շարմազանովը՝ Փաշինյանին

12.02.2019

Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջբերումը Մահաթմա Գանդիի խոսքից։

 
«Քիչ առաջ մերօրյա հեղափոխական-վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով իր ընդդիմախոսներին, մեջբերում է արել Մահաթմա Գանդիից ու նշել, թե «սկզբում քո վրա ծիծաղում են,բայց վերջում դու հաղթում ես»։
 
 
Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։ Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն»։
 
Հ.Գ. Հրապարակային տարաձայնությունը առաջընթացի գրավականն է»,– գրել է Շարմազանովը։

← Վերադառնալ ցուցակին