Լուրեր
Բուդապեշտում կայացավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ավարտական փուլը
22.01.2019
Հունվարի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ «Երիտասարդ առաջնորդներ» ծրագրի երրորդ՝ ավարտական փուլը: Ռոբերտ Շումանի ինստիտուտի կազմակերպած եռափուլ ծրագրին մասնակցում էին աշխարհի ավելի քան 20 երիտասարդներ` տարբեր երկրների քաղաքական կուսակցություններից, այդ թվում և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը` Անի Մեջլումյանը:
Իրական քաղաքացիական հասարակություն կառուցելու կարևորություն, սոցիալ-տնտեսական պլանավորումը` կայուն զարգացման գործընթացում, բյուջեի հարկման պլանավորում, գնաճի դեմ պայքարը. այս անգամ դասընթացը կրում էր «Տնտեսական և սոցիալական կյանքի մարտահրավերները» խորագիրը:
Բացի դասախոսություներից ծրագրի երրորդ փուլը հագեցած էր նաև գործնական պարապմունքներով՝ խմբային վարժություններով, դեբատներով, վերլուծությունների ներկայացմամբ:
Ծրագրի ավարտին երիտասարդ առաջնորդները ստացան իրենց «քաղաքական անձնագրերը»՝ մասնակցության վկայականները:
Հավելենք, որ Ռոբերտ Շումանի ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2018-19» եռափուլ դասըթնացը մեկնարկել էր ամիսներ առաջ: Ծրագրի առաջին փուլը կրում էր «Ժողովրդավարության հիմունքներ» խորագիրը, իսկ երկրորդ փուլում մասնակիցները ուսումնասիրել են միջազգային անվտանգության խնդիրները: