Լուրեր

Քաղաքական առաջնորդությունը կանանց համար. ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են ևս մեկ դասընթացի

19.11.2018

 Նոյեմբերի 16-ից 18-ը Երևանում երիտասարդ կին քաղաքական գործիչների համար անցկացվեց «Քաղաքական առաջնորդությունը կանանց համար» խորագիրը կրող եռօրյա դասընթացը:
 
Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների համատեղ ջանքերով կազմակերպած ծրագրին մասնակցում էին Երևանից և մարզերից շուրջ 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները:
 
Դասընթացի առաջին օրը մասնակիցները այցելել են Ազգային Ժողով և հանդիպել ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի և ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ: Փորձառու քաղաքական գործիչները հարց ու պատասխանի միջոցով ներկայացրել են իրենց անցած ուղին, քաղաքական դաշտում կանանց հաճախ հանդիպող խնդիրներն և խոչընդոտները:
 
Քաղաքական առաջնահերթություններ, քարոզարշավ, քաղաքական PR, հաղորդակցություն, կուսակցության ներսում կանանց ազդեցություն և այլն: Բանախոսները ոլորտի լավագույն մասնագետներն էին ինչպես Հայաստանից՝ Աշխեն Բեգլարյանը և Լիլիթ Մկրտչյանը, այնպես էլ Հոլանդիայից՝ Էսթեր Քեյզերը և Վիմ Էյլերը:
 
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համագործակցում են արդեն երկար տարիներ՝ համատեղ իրականացնում բազմաթիվ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս:

← Վերադառնալ ցուցակին