Լուրեր

Քաղաքական կազմակերպում և քարոզչության. ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են NDI-ի դասընթացներին

17.10.2018

Հոկտեմբերի 14-ից 16-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մասնակցել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտ (National Democratic Institute) միջազգային կազմակերպության «Քաղաքական կազմակերպման և քարոզչության դպրոցի» 3-րդ փուլին:
 
Հանրային կարծիքի ուսումնասիրություն, քաղաքական հաղորդակցություն՝ ռազամավարություն, սոցիալական ցանցեր, հանրային խոսքի հմտություններ, ԶԼՄ-ների հետ աշխատանք և ընտրողների հետ շփում. դասըթացավարները ոլորտի լավագույն մասնագետներն էին ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից՝ Սեմ Սմութ, Շերիլ Օաթս, Սամվել Մարտիրոսյան: 
 
Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և մի շարք այլ քաղաքական ուժերից:
  
3 փուլից բաղկացած դասընթացների առաջին փուլում մասնակիցները ծանոթացել էին քաղաքական կազմակերպման, ընտրարշավի հիմնադրույթների, առաջնորդության, ռազմական պլանավորման, քաղաքական հիմնական ընտրողների հետ հաղորդակցության նրբություններին:
  
Երկրորդ փուլում, կիրառելով ստացած գիտելիքները, ներկայացրել էին նախընտրական շրջանում  իրենց կուսակցությունների նպատակներն ու ծրագերը, արձանագրած առաջընթացն ու մարտահրավերները:
 
Ծրագրի երեք փուլերում ստացած գիտելիքները մասնակիցները դասընթացի ընթացքում  ամրապնդել են թիմային և անհատական ելույթների, քաղաքական ուղերձների քննարկումների և վերլուծությունների միջոցով:

← Վերադառնալ ցուցակին