Լուրեր

Հանդիպում Անգելա Մերկելի հետ՝ CDU Junge Union-ի համագումարի շրջանակներում

17.10.2018

Գերմանիայի Կիել քաղաքում կայացել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտասարդական թևի (CDU Junge Union) ամենամյա համագումարը:
 
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը համագումարում  ներկայացնում էին Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը:
 
Համագումարն այս տարի հյուրընկալել էր ավելի քան 120 հյուրեր տարբեր քաղաքական ուժերից՝ ողջ աշխարհից:
 
Ներկա էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
 
Մասնակիցները հանդիպումներ ունեցան Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի հետ:
 
Համագումարի ընթացքում Պոլ Զիեմակը վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում

← Վերադառնալ ցուցակին