Լուրեր
Գործադիր մարմնի նիստում մի շարք օրակարգային հարցեր են քննարկվել
05.10.2018

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այն վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:
Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:
Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը: