Լուրեր

«Ներկուսակցական դիվանագիտության նոր մարտահրավերները»

05.10.2018

 Սեպտեմբերի 28-30-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ)  և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնութամբ Երևանում կայացավ «Ներկուսակցական դիվանագիտության նոր մարտահրավերները» խորագրով սեմինար:

Եռօրյա
դասընթացների շարքը կազմակերպվել էր Երևանի տարբեր վարչական շրջաններից ՀՀԿ ԵԿ 20 երիտասարդների համար:
 
Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը և ԿԱՀ Հարավային Կովկաս տարածարջանային ծրագրի գիտաշխատող Քրիստինա Բելլմանը` երկուստեք քաղաքական կրթությունը կուսակցական կադրերի պատրաստման գործում նման ծրագրերի տեսքով:
   
Առաջին դասախոսության թեման էր  քաղաքական կուսակցությունների դերը պետականաշինության գործում, որը վարում էր Դավիթ Շահնազարյանը:   

Աշոտ Ալեքսանյանի ղեկավարությամբ երիտասարդները գործնական  աշխատանք կատարեցին «Հաղորդակցությունը քաղաքացիական հասարակության հետ. համագործակցություն կուսակցությունների հետ» թեմայի շրջանակներում:
 
Հաջորդիվ, Դավիթ Հայրապետյանը երիտասարդ կուսակցական գործիչներին ներկայացրեց մտածողության շրջանակները և դրանց հակազդելու մեխանիզմները:

ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում երիտասարդները քննարկեցին Հայաստանի առջև ծառացած ներքաղական և դիվանագիտական մարտահրավերները:

Քաղաքական միֆերի խնդրին անդրադարձավ բանախոս Էլինա Ասրիյանը:

Հանրային խոսքի հմտություններին գործնական օրինակներով ծանոթացրեց Հայկ Մամիջանյանը:
 
Արտակ Զաքարյանի հետ երիտասարդ հանրապետականները զրուցեցին խորհրդարանական և ռազմական դիվանագիտությունների նրբությունների մասին:

Դասընթացը եզրափակեց Նվարդ Մելքոնյանը իմիջմեյքինգի մասին դասախոսությամբ:

Ծրագրի վերջում մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր

← Վերադառնալ ցուցակին