Լուրեր
Բաթումում կայացել է «Օրենքի գերակայություն» խորագրով դասընթացը
01.10.2018
Սեպտեմբերի 28-30-ը Բաթումում կայացել է «Օրենքի գերակայություն» խորագրով դասընթացը Արևելյան գործընկերության երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների երիտասարդների համար: Սեմինարը կազմակերպել էին Ռոբերտ Շումանի ինստիտուտը, Ռոբերտ Շումանի հիմնադրամը և Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցությունը: Հայաստանի հանրապետական կուսակցությունից դասընթացին մասնակցում էր Նարինե Մեհրաբյանը:
Միջազգային փորձագետները դասընթացի մասնակիցներին ներկայացրել են օրենքի գերակայության կարևորությունը ժողովրդավարացման գործընթացում, ինչպես նաև դրան սպառնացող վտանգները: Անցկացվել են գործնական աշխատանքներ, քննարկվել կոռուպցիայի դեմ պայքարը կոնկրետ երկրների օրինակով: Դասընթացի ընթացքում քննարկվել է նաև քաղաքական պայքարի անօրինական ֆինանսավորման խնդիրը: