Լուրեր
Բրյուսելում տեղի է ունեցել EDS-ի Bullseye ամսագրի խմբագրակազմի հավաքը
13.09.2018

Բրյուսելում տեղի է ունեցել European Democrat Students կազմակերպության Bullseye ամսագրի խմբագրակազմի հավաքը:
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը կազմակերպության նախորդ հավաքին ընտրվեց «Bullseye»-ի խմբագիր:
Բրյուսելյան ժողովի ընթացքում քննարկվել է ամսագրի առաջիկա թողարկումների բովանդակությունը, կառուցվածքը, ուղղությունները, թղթակիցների հետաքրքրությունների շրջանակը:
Խմբագրակազմը հանդիպել է նաև EDS-ի նախագահության հետ, քննարկել կազմակարեպության առաջիկա աշխատանքները: Քննարկումները տեղի են ունեցել Եվրոպային ժողովրդական կուսակցության գլխամասում:
Ամսագրի առաջիկա համարում լույս կտեսնի Աննա Մկրտչյանի հոդվածը պոպուլիզմի վերաբերյալ։