Լուրեր

«Կանայք և քաղաքական ազդեցությունը. գաղափարից մինչև հստակ արդյունք»

11.09.2018

Սեպտեմբերի 7-9-ը Կիևում կայացել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած  «Կանայք և քաղաքական ազդեցությունը. գաղափարից մինչև հստակ արդյունք» խորագրով դասընթացը: 

Ծրագրին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև՝ Լիբանանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հայաստանից ծրագրին մասնակցել է ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Հակոբյանը: Եռօրյա ծրագրի շրջանակում քննարկվել է պետական քաղաքականության կարևորությունը, վերլուծությունը, դրա համապատասխան գործիքները, ինչպես նաև շահագրգիռ կողմերը:

Քննարկումներն ավարտվել են պրակտիկ խաղ-վարժությամբ՝ խնդրի բացահայտում, տվյալների հավաքում, մշակում և վերլուծություն, այլընտրանքի գնահատում, պատմության ներկայացում: 

Ծրագրի մասնակիցները քննարկել են նաև կնոջ դերի և հասարակության մեջ նրա՝ որպես լիդերի ընկալման մասին:

Դասընթացն ամբողջացրել են ներկուսակցական համագործակցության հաջողակ փորձի մասին դասախոսությունները:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:

← Վերադառնալ ցուցակին