Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն մասնակցել է NDI-ի դասընթացների 2-րդ փուլին

20.08.2018

 Օգոստոսի 17-19-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) Քաղաքական կազմակերպման և ընտրարշավների դպրոցի կազմակերպած դասընթացների 2-րդ փուլին:

Ծրագրին մասնակցել են նաև երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերից:

Մասնակիցները ներկայացրել են պրեզենտացիաներ նախընտրական շրջանում  իրենց կուսակցությունների նպատակների ու ծրագերի, արձանագրած առաջընթացի ու մարտահրավերների վերաբերյալ, հանդես են եկել պատրաստած թիմային և անհատական ելույթներով, քաղաքական ուղերձների քննարկումներով և վերլուծություններով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին