Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է EDS կազմակերպության տարեկան համաժողովին
03.08.2018
Ջենովայում տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ (European Democrat Students) կազմակերպության՝ «Եվրոպա. ստեղծարարության, նորարարության և միասնության երկիր» խորագիրը կրող համաժողովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համաժողովին ներկայացրել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Քննարկվել են Եվրոպայի առանձնահատկությունները ստեղծարարության և նորարության համատեքստում: Պատվիրակներին են ներկայացվել այն հայտնագործությունները եւ գյուտերը, որոնք շեշտակի փոխել են Եվրոպան եւ Իտալիան:
Տարեկան համաժողովի ընթացքում ընտրվել է նաև Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ կազմակերպության ղեկավար կազմը, վերընտրվել է նախագահ Վիրջիլիո Ֆալկոն, կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Սառա Ալեքսադրա Յուրիքսը, ընտրվել են փոխնախագահները: