Լուրեր

Երիտասարդ հանրապետականները մասնկացել են Լիդերների ակադեմիային

02.07.2018

 Հունիսի 29-հուլիսի 1-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձորում մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների Ակադեմիա Հայաստանում» ծրագրին: Ակադեմիայի կազմակերպիչներն են Հոլանդական ազատական կուսակցությունը, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամը և Էդուարդո Ֆրայ հիմնադրամը:

Ծրագրին մասնակցել են երիտասարդ կուսակցականներ հայաստան 9 քաղաքական ուժերից:

Ծրագրի շրջանակում միջազգային փորձագետները երիտասարդներին ներկայացրել են քաղաքական հիմնարար արժեքներն ու գաղափարախոսությունները, անցկացրել սեմինարներ, երիտասարդների հետ կազմել քաղաքական SWOT վերլուծություններ։ Մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով յուրացրել են հաղորդակցման, բանակցությունների վարման, բանավիճելու, ինչպես նաև քաղաքական ուղերձների մշակման առանձնահատկությունները:

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են որակավորման հավաստագրեր։

← Վերադառնալ ցուցակին