Լուրեր

Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

12.06.2018

 Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կուսակցության այլ անդամների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:

     

Տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

 

    

← Վերադառնալ ցուցակին