Լուրեր
ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի նախագահի առաջին տեղակալ
15.04.2018
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) «Երիտասարդություն՝ Եվրոպայի ապագան» խորագիրը կրող համաժողովը: Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամներն ընտրել են ղեկավար կազմին։ DEMYC-ի նախագահ վերընտրվել է Խավիեր Ուրտադո Միրան, իսկ առաջին տեղակալ՝ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակներն ընտրել են նաև կազմակերպության փոխնախագահներին։
Լիլիթ Բեգլարյանն իր խոսքում նշել է․ «Այսպիսով սա կնպաստի մեր ներկայացվածության բարձրացմանը եվրոպական երիտասարդական քաղաքական հարթակում հայ երիտասարդության ձայնը ավելի լսելի կլինի կդարձնի»։
«Երիտասարդություն՝ Եվրոպայի ապագան» համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում երիտասարդության պասիվ ներգրավվածության խնդիրները, ինչպես նաև այն խթանելու հնարավոր միջոցները։