Լուրեր
Շնորհավորանքներ՝ մայրացած կանանց
07.04.2018
Ավանդաբար կանանց միամսյակի ամենանվիրական օրը՝ապրիլի 7-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելում են ծննդատներ, շնորհավորում մայրացած կանանց՝ տոնի և երեխայի ծննդի կապակցությամբ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը, Ջ. Բաղդասարյանը և Ս. Բեգլարյանը, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամներ այսօր այցելեցին Հաաստանի բոլոր՝ 64 ծննդատները և շնորհավորեցին այս օրերին մայրացած կանանց՝ ողջունելով և նվերներ հանձնելով: Իրենց բարեմաղթանքներում ՀՀԿ կանանց խորհրդի անդամները մայրացած հայ կանանց ցանկացան, որ մեր սերունդները ապրեն խաղաղ պայմաններում, անամպ երկնքի տակ, որ երեխաների մանկությունը լինի անհոգ և երջանիկ, մեր երկիրը անվտանգ լինի, խաղաղ և ստեղծագործ զարգացում ունենա և առաջ ընթանա:
«Սա է մեր մայրերի իղձն ու ձգտումը», - իր խոսքում ընդգծեց Հերմինե Նաղդալյանը` մաղթելով կանանց իղձերի և նպատակների իրականացում:
Երջանիկ մայրությունն բոլորիդ…