Լուրեր
ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության ներկյացուցուցիչներն այցելել են ապրիլյան քառօրյայի զոհերի ընտանիքներին
02.04.2018
2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերում զոհված հերոսների հիշատակին Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ կուսակցության մարզային և շրջանային կառույցների ներկայացուցիչներն այցելել են հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների ընտանիքներին:
Կուսակցականները զրուցել են հերոսների ծնողների հետ, հերթական անգամ ընդգծել մշտապես նրանց կողքին լինելու՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատրաստակամությունը:
ՀՀԿ ներկայացուցիչները եղել են նաև Վահե Զաքարյանի (Հրազդան), Սարգիս Սահակյանի (Հրազդան), Կարեն Ներսիսյանի (Բջնի), Արթուր Գևորգյանի (Կարենիս), Ազատ Սիմոնյանի (Կամարիս), Գևորգ Մղդեսյանի (Նոր Հաճն), Նարեկ Ասատրյանի (Կամարիս) փառքի անկյուններում՝ իրենց խոնարհումը բերել քաջարի տղաների անմահ հիշատակին: