Լուրեր
Միջոցառում` նվիրված կանանց միամսյակին և Սուրբ Հարության տոնին
29.03.2018

Հայատանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և Նոր Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը կազմակերպել էին միջոցառում` նվիրված կանանց միամսյակին և Սուրբ հարության տոնին ընդառաջ: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին կին արվեստագետների և նրանց սաների աշխատանքները, որոնք գարնան վառ գույներով և գեղագիտական բարձրարվեստ կատարմամբ հիացրեցին ցուցահանդեսի այցելուներին: Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ, պարային համույթների, անհատ կատարողների ուժերով: Հնչեցին երգեր նվիրված մայրությանը և հայրենիքին: Մասնակիցները շնորհավորեցին ներկա գտնվող կանանց, մայրերին, տատիկներին:
Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով ներկաներին ողջունեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության կանանց խորհրդի նախագահ, Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: