Լուրեր

Մարզերի երիտասարդ կուսակցականները մասնակցել են քաղաքական դասընթացի

28.03.2018

 Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ-ական երիտասարդների համար կազմակերպվեց «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող եռօրյա ծրագիրը: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ բացառապես մարզային երիտասարդական կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչներ, որոնք ծրագրում ընդգրկվելու համար անցել են նախնական ընտրություն։

Ծրագրի մեկնարկը տրվել է Ազգային Ժողովում, որտեղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մասնակիցներին ներկայացրեց խորհրդրանական դիվանագիտության նրբությունները ։ Երիտասարդները Արմեն Աշոտյանին հարցեր հղեցին Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:

Հաջորդիվ երիտասարդներն ունկնդրել են դասախություն՝ նվիրված Հայաստանի վրա ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությանը, որը ներկայացրեց Սուրեն Սարգսյանը։ Ծրագրի ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, որն առանձին առաջանդրանքի միջոցով ներկայացրեց քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրները։

ՀՀԿ-ական երիտասարդներն այցելել են նաև Սահմանդրական դատարան, որտեղ ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրեց սահմանդրական բարեփոխումները և դրանց դերը նոր քաղաքական մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին։

Իսկ «Հայաստանը-ԵԱՏՄ համագործակցության համատեքստում» դասախոսությունը մասնակիցներին ներկայացրեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, որին հաջորդեց  Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին։

Ծրագրի վերջին դասախոսությունն առչվում էր Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների խորացմանը, որը ներկայացրեցնում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը սերտ համագործակցում են կուսակցական երիտասարդների քաղաքական կրթության համատեքստում։ Կրթական ծրագրերը նախատեսված են ՀՀԿ ԵԿ տարբեր ստորաբաժանումների անդամների համար և կրում են շարունակական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին