Լուրեր

Սիսիանում հարգանքի տուրք մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին

28.03.2018

 Մարտի 28-ին Սիսիանում նշվեց ազգային, պետական, քաղաքական գործիչ, ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 68-ամյակը:

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում կանգնեցված նրա կիսանդրու մոտ գործչի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին կուսակից ընկերները, նրա ապրած կյանքը, գործունեությունը, գաղափարները գնահատող քաղաքացիներ: 

Աշոտ Նավասարդյանի անցած ուղու կարեւորագույն դրվագները ներկայացրին ՀՀԿ Սիսիանի շրջանային կազմակերպության անդամները :
Չնայած իր անցած դժվարին ճանապարհին`  Աշոտ Նավասարդյանը երբեք չդավաճանեց իր գլխավոր` ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կերտման գաղափարին:

  
 
«Աշոտ Նավասարդյանն ապրեց ընդամենը 47 տարի, բայց նրա գաղափարներն առայսօր ՀՀԿ գաղափարախոսության հիմքում են»- ընդգծեցին կուսակից ընկերները:
 

← Վերադառնալ ցուցակին