Լուրեր
Կայացել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը
27.03.2018
Մարտի 27-ին կայացավ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Խորհրդի 18 անդամներից հարգելի պատճառներով բացակայում էին 3-ը:
Խորհրդի նիստի մասնակիցների միաձայն քվեարկությամբ հաստատվեց օրակարգը:
Օրակարգային հարցի շրջանակում զեկույցով հանդես եկան Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի և Մեղրու շրջանային կազմակերպությունների նախագահները, որոնք ներկայացրեցին 2017թ. կատարած աշխատանքները:
Խորհրդի նիստի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՇԿ խորհուրդների 2017թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Սյունիքի ՏԿ խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը. նա համառոտ ներկայացրեց ՏԿ խորհրդի 2017թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Խորհրդի նիստի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՏԿ խորհրդի 2017թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Զեկույցով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահ Վ. Հակոբյանը, նա խորհրդի նիստի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց ՏԿ կանանց, երիտասարդական և ավագների խորհուրդների նախագահների թեկնածոււներին: Թեկնածուները հանդես եկան ծրագրային ելույթներով, որից հետո բաց քվեարկությամբ միաձայն ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մերի Գանդալյանը, երիտասարդական խորհրդի նախագահ՝ Տիգրան Մկրտչյանը և ավագների խորհրդի նախագահ՝ Արարատ Կարապետյանը:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կուսակցության սկզբնական և շրջանային կազմակերպություններում, ինչպես նաև համապատասխան հանձնախմբերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: