Լուրեր

Տեղի է ունեցնել ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

22.03.2018

Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Խորհրդի 58 անդամներից հարգելի պատճառներով բացակայում էին 5-ը:

Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.

1. ՀՀԿ անդամության տոմսերի հանդիսավոր հանձնում:

2. 2017թ. ՏԿ խորհրդի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:

3. ՏԿ կանանց խորհրդի նախագահի ընտրություն:

4. ՏԿ երիտասարդական կազմակերպության նախագահի ընտրություն:

Խորհրդի նիստի մասնակիցների միաձայն քվեարկությամբ հաստատվեց օրակարգը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՏԿ կազմակերպիչ Լ. Մազմանյանը, նա խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀԿ շարքերը համալրված անձանց, որոնց հանդիսավոր պայմաններում, ջերմ ծափողջույնների ներքո կուսակցության անդամության տոմսեր և կրծքանշաններ հանձնեց ՏԿ խորհրդի նախագահ պարոն Ա.Ստեփանյանը:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահ պարոն Ա. Ստեփանյանը, նա համառոտ ներկայացրեց հաշվետվությունը ՏԿ խորհրդի 2017թ. կատարած աշխատանքների վերաբերյալ, այն գնահատելով դրական և առաջարկեց ՏԿ խորհրդի 2017թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:

Խորհրդի նիստի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՏԿ խորհրդի 2017թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահ պարոն Ա. Ստեփանյանը, նա խորհրդի նիստի մասնակիցների քննարկամը ներկայացրեց ՏԿ կանանց խորհրդի նախագահ Մարինե Աղասու Տոնոյանի դիմումը, որով նա խնդրում է իր առողջական խնդիրները հաշվի առնելով ազատել իրեն ՏԿ կանանց խորհրդի նախագահի պարտականություններից: Պարոն Ա. Ստեփանյանը ներկայացնելով վերոնշյալը, առաջարկեց հարգել դիմումատուի խնդրանքը և ՏԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Մարգարիտա Ռազմիկի Հովհաննիսյանի թեկնածությունը: ՏԿ խորհրդի նիստի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Մարինե Աղասու Տոնոյանին ազատել ՏԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնից և այդ պաշտոնում ընտրեցին Մարգարիտա Ռազմիկի Հովհաննիսյանին:

Օրակարգի չորրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՏԿ խորհրդի նախագահի տեղակալ Գ. Մկրտչյանը, նա նիստի մասնակիցներին ներկայացրեց ՏԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Ամատունու Գրիգորյանի խնդրանքը՝ իրեն ազատելու երիտասարդական կազմակերպության նախագահի պաշտոնից և առաջարկեց հարգել Ա. Գրիգորյանի խնդրանքը և այդ պաշտոնում առաջադրեց Վարդան Վահագնի Աղաբեկյանի թեկնածությունը: ՏԿ խորհրդի նիստի մացնակիցները, միաձայն քվեարկությամբ որոշեցին Ա. Գրիգորյանին ազատել երիտասարդական կազմակերպության նախագահի պաշտոնից և այդ պաշտոնում ընտրեցին Վարդան Վահագնի Աղաբեկյանին:

← Վերադառնալ ցուցակին