Լուրեր
Կայացել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը
20.03.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը:
Oրակարգային հարցերի շրջանակներում ՀՀԿ Կոտայքի ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձել 2018 թվականի աշխատանքային ծրագրերին:
Նիստի ըթնացքում ծավալվել է նաև մտքերի փոխանակություն և մասնակից կուսակցականները ներկայացրել են իրենց կարծիքներ ու տեսակետները քննարկվող հարցերի վերաբերյալ:
Տարածքային կազմակերպության խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական են գնահատել նախորդ տարվա ընթացքում իրականացված կուսակցական գործունեությունը, ինչպես նաև հավանություն տվել 2018 թվականի ծրագրային ուղղություններին:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կուսակցության սկզբնական և շրջանային կազմակերպություններում, ինչպես նաև համապատասխան հանձնախմբերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք ընթացակարգային ու կազմակերպական հարցեր ևս: