Լուրեր

Հուշ-երեկո` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

17.03.2018

 ՀՀկ Ավանի երիտասարդական կազմակերպությունը մարտի 17-ին Արցախյան շարժման 30- ամյակին միջոցառումների շրջանակում կուսակցության գրասենյակում կազմակերպել էր հուշ-երեկո:

  
Երեկոյին ներկա էին Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, հերոսածին հայոց մայրեր:

 
Հանդիպման կարևոր առանցքը հոբելյանական տարեթիվն էր, հայ ժողովրդի անկախության, ազգային զարթոնքի հիմնադրման 30-ամյակը, որի մեկնակետը տրվեց 1988թ.-ին, երբ ողջ հայությունը բռունցք դառնալով, աշխարհին ազդարարեց սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու իր գաղափարը:

 
Այդ շարժումը մարտահրավեր էր բոլոր տեսակի հալածանքներին, բռնություններին, որի միջով անցել էր մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում: Այդ շարժումը հիմք դարձավ Հայոց անկախ պետականության վերականգման համար:

 

← Վերադառնալ ցուցակին