Լուրեր
Գարնանային ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին
07.03.2018
 
							Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի և ՀՀ նկարիչների միության համատեղ ջանքերով կազմակերպված Գարնանային մեղեդի խորագրով ցուցահանդեսը շուրջ տասը տարուց ավելի է՝ ներկայացվում է արվեստասերներին:
Ցուցահանդեսում ընդգրկված էին 120 նկարչուհիների 120 աշխատանքներ, որոնք իրենց գարնանային վառ գույներով  և գեղագիտական բարձրարվեստ կատարմամբ  հիացրեցին այցելուներին:
 
  
Աշխատանքներին ծանոթացան նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ  Հերմինե Նաղդալյանը,  ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ, Երևանի  փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ, ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներ և  հյուրեր:
Այցելուները շրջեցին սրահում, զրուցեցին աշխատանքների հեղինակների հետ, որոնց հետ արդեն վաղուց  ձևավորել են  ջերմ և ընկերական հարաբերություններ:
 
  
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը գարնանային գեղեցիկ  միամսայկի առթիվ շնորհավորեց կանանց.
 «Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող ձեր կտավներում միշտ գերիշխողը լինեն վառ գույներն ու գարնան շունչը: Մաղթում եմ ձեզ բազում ստեղծագործական հաջողություններ: Թող  մեր այս  գեղեցիկ ցուցահանդեսի և ձեր  հրաշալի ստեղծագործությունների հետ գարունը, արևը, ջերմությունը, լավ տրամադրությունը, հաջողությունները,  մշտապես ուղեկիցը   լինեն հայոց աշխարհում»:
Ցուցահանդես բաց կլինի ևս մեկ շաբաթ:
