Լուրեր
Մարզային միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին
06.03.2018
ՀՀԿ Արտաշատի շրջանային կազմակերպությունը, Արտաշատի արտադպրոցական կենտրոնի հետ միասին կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, Արտաշատի արտադպրոցական կետնտրոնի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը և ՀՀԿ Արտաշատի շրջանային կազամակերպության նախագահ Գագիկ Բենիամինյանը: Միջոցառմանը հրավիրված էին Արտաշատի տարածաշրջանի Երկրապահ կամավորական միության մի խումբ ազատամարտիկներ:
Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան շարժման նահատակներին, ինչպես նաև շնորհակալական խոսք ասվեց միջոցառմանը ներկա ազատամարտիկներին:
Իրենց տպավորիչ ելույթներով հանդես եկան Արտաշատի արտադպրոցական կենտրոնի սաները և իրենց հուզիչ, գեղեցիկ ելույթներով հիշեցին Արցախյան շարժման գոյամարտը:
Միջոցառման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀԿ Արտաշատի շրջանային կազմակերպության ղեկավար Գագիկ Բենիամինյանը՝ կոչ անելով ծառայել Հայրենիքին, աշխատել ի փառս Հայրենիքի զարգացման և զորացման: