Լուրեր
Սեմինար, ապա տոնական միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
22.02.2018

Փետրվարի 22-ին ՀՀԿ Շենգավիթի տարածքայի կազմակերպությունում տեղի ունեցավ սեմինար դաս, այնուհետև, տոնական միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, երկրապահ կամավորականներ, պատանի երկրապահներ, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմը և ՀՀԿ անդամներ:
Միջոցառման բուն նպատակն էր հանրությանը ներկայացնել երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայության համախմբվածությունը, սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամությունը:
1988-ը փետրվարի 13-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար, այլ նաև նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը: