Լուրեր
Գրքի օրը՝ Վանաձորում
19.02.2018
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այն Լոռվա մարզում առանձնահատուկ նշանակություն ունի: ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության անդամները օրվա կապակցությամբ Վանաձորի «Արցախ» պուրակում կազմակերպել էին գիրք նվիրելու և փոխանակելու ակցիա: Անցորդները որպես, նվեր էին, ստանում առկա ցանկից իրենց նախընտրելի գրքերը:
Մեծ թվով երիտասարդներ մասնակցեցին գիրք նվիրելու և փոխանակելու ակցիային՝ ձեռք բերելով իրենց գրական նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան գրական ստեղծագործություններ:
Ակցիային մասնակցում էին նաև մեծահասակ գրքասերներ, որոնք իրենց փորձառության շնորհիվ, երիտասարդներին ուղղորդում էին, թե ինչ գրքեր է անհրաժեշտ կարդալ` ինքնազարգացման և բազմաժանր գրականության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար։